«Ռեալը» տարբերակներ է ուսումնասիրում կազմը ուժեղացնելու համար

Մադրիդի «Ռեալը» տարբերակներ է ուսումնասիրում կազմը ուժեղացնելու համար։

Ինչպես տեղեկացնում է TodoFichajes-ը, մադրիդյան ակումբը հետաքրքրված է «Ինտերի» պաշտպան Դենզել Դամֆրիսի ծառայություններով։ Հոլանդացին բավականին բազմակողմանի ֆուտբոլիստ է, նա կարող է խաղալ ամբողջ աջ եզրում։

Գործող պայմանագիրը Դամֆրիսին կապում է «Ինտերի» հետ մինչև 2025 թվականի կեսերը։ Ներաձուրիները ցանկանում են բանակցել նոր համաձայնագրի շուրջ, սակայն 27-ամյա ֆուտբոլիստի հետ բանակցային գործընթացը դժվարանում է։

Ընթացիկ մրցաշրջանում հոլանդացին անցկացրել է 16 հանդիպում, որոնցում դարձել է երկու գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։