Էրիկ տեն Հագը չի հավատում, որ իր թիմը ճգնաժամ է ապրում

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը չի հավատում, որ իր թիմը ճգնաժամ է ապրում։

«Ճգնաժամ. Մեր մասին չէ։ Մենք հանգիստ ենք մնում ողջ գործընթացի ընթացքում, գիտենք, թե որտեղից պետք է ինչ-որ բան կառուցել, գիտենք, թե որտեղից կարող ենք սկսել։ Ինչպես ասացի, մենք ճիշտ ուղղությամբ ենք գնում, քննադատությունից չենք շեղվում։

Մենք շատ քննադատաբար ենք վերաբերվում մեզ և երբեք գոհ չենք, մենք միշտ ցանկանում ենք ավելի լավ հանդես գալ: Մենք կշարունակենք այս գործընթացը, մրցաշրջանը երկար է»,- մարզչի խոսքերը մեջբերում է BBC-ն։

Հիշեցնենք, որ չորեքշաբթի երեկոյան «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ 2-1 հաշվով հաղթել է «Չելսիին»։