Ալֆոնսո Դևիսի ապագայից նոր տեղեկություն կա

Մյունխենի «Բավարիայի» եզրային պաշտպան Ալֆոնսո Դևիսը չի կարողանում երկարաձգել պայմանագիրը գերմանական ակումբի հետ, հայտնում է Diario AS-ը։

«Բավարիայի» ղեկավարությունը Դևիսի աշխատավարձը չափազանց բարձր է համարում։ Կողմերի միջև գործող պայմանագիրն ավարտվում է 2025 թվականի ամռանը։

Նշվում է, որ եթե ​​Դևիսը չկարողանա համաձայնության գալ մյունխենցիների հետ, ապա մեծ հավանականությամբ նա կարող է վաճառվել Մադրիդի «Ռեալին»։