Ռոյ Քին. «Ջեյդոն Սանչոն և Պոլ Պոգբան մեծ պրոֆեսիոնալներ չեն»

«Մանչեսթեր Յունայթեդի» լեգենդ Ռոյ Քինը պատասխանել է մանկունիացիների նախկին կիսապաշտպան Նեմանյա Մատիչի խոսքերին ֆուտբոլիստներ Ջեյդոն Սանչոյի և Պոլ Պոգբայի կարգապահության մասին։

Սերբն ավելի վաղ ասել էր, որ իր նախկին թիմակիցները հաճախ են ուշանում մարզումից։

«Ես չեմ զարմանում, որ Նեմանյան նշել է այս խաղացողներին: Բոլորը գիտեն, որ այս տղաները մեծ պրոֆեսիոնալներ չեն»,- ասել է Քինը The Overlap-ին:

Գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագի հետ կոնֆլիկտից հետո Սանչոն սեպտեմբերի սկզբից նույնիսկ մեկ անգամ չի խաղացել թիմում։