Լուչանո Սպալետտին արժանացել է Նեապոլի պատվավոր քաղաքացու կոչմանը

Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուչանո Սպալետտին պաշտոնապես արժանացել է Նեապոլի պատվավոր քաղաքացու կոչմանը։

64-ամյա մասնագետն այս պատվին արժանացել է շնորհիվ այն բանի, որ 2022/23 մրցաշրջանում տեղի «Նապոլիին» դուրս է բերել Ա Սերիայի չեմպիոն։

Սպալետտին աշխատել է «Նապոլիում» 2021 թվականի մայիսից մինչև 2023 թվականի հունիսը, որից հետո սեպտեմբերին գլխավորել է Իտալիայի հավաքականը։