«Յուվենտուսի» կիսապաշտպան Պոլ Պոգբան որակազրկվել է

Իտալիայի սպորտային դատախազությունը չորս տարով որակազրկել է «Յուվենտուսի» կիսապաշտպան Պոլ Պոգբային, ով նախկինում մեղադրվում էր դոպինգի մեջ։

Պոգբան հեռացվել էր ֆուտբոլից սեպտեմբերին այն բանից հետո, երբ Իտալիայի ազգային հակադոպինգային մարմնի կողմից անցկացված թեստը պարզեց, որ ֆրանսիացին տեստոստերոնի բարձր մակարդակ ունի՝ հորմոն, որը բարելավում է մարզիկների տոկունությունը։

Հինգշաբթի օրը իտալական լրատվամիջոցները հայտնել էին ֆուտբոլիստի համար սպորտային դատախազության պահանջած պատժի մասին՝ 4 տարի։