Ջանլուիջի Դոննարուման որակազրկվել է

Ֆրանսիայի պրոֆեսիոնալ ֆուտբոլային լիգայի (LFP) կարգապահական կոմիտեն երկու խաղով որակազրկել է ՊՍԺ-ի դարպասապահ Ջանլուիջի Դոննարումային, հայտնում է առաջնության մամուլի ծառայությունը։

Լիգա 1-ի 14-րդ տուրի՝ ՊՍԺ – «Լե Հավր» (2-0) խաղում ֆուտբոլիստը ուղիղ կարմիր քարտ է ստացել վտանգավոր բարձր հարվածի և հակառակորդին կրծքավանդակի շրջանում հարվածելու համար։

Դոննարուման բաց կթողնի Ֆրանսիայի առաջնության «Նանտի» (դեկտեմբերի 9) և «Լիլի» (դեկտեմբերի 17) դեմ հանդիպումները։

Այս մրցաշրջանում ֆուտբոլիստը ՊՍԺ-ի կազմում անցկացրել է 19 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ բաց թողնելով 18 գնդակ։ Դարպասապահը 9 հանդիպում է անցկացրել առանց գոլ բաց թողնելու։