Հայտնի է, թե երբ կարող է խաղադաշտ վերադառնալ Վինիսիուս Ժունիորը

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորը կարող է խաղադաշտ վերադառնալ 2024 թվականի հունվարին, հայտնում է Marca-ն։

Աղբյուրի համաձայն՝ 23-ամյա բրազիլացին ակնկալում է ապաքինվել Իսպանիայի Սուպերգավաթի կիսաեզրափակչի՝ Մադրիդի «Ատլետիկոյի» դեմ խաղին, որը կկայանա հաջորդ տարվա հունվարի 10-ին։

Նոյեմբերին Վինիսիուսի մոտ ախտորոշվել է ազդրի մկանի պատռվածք։ Նա վնասվածք է ստացել Բրազիլիայի հավաքականի կազմում Կոլումբիայի դեմ խաղում (1-2) ԱԱ-2026-ի ընտրական մրցաշարում։ Հաղորդվում էր, որ նա շարքից դուրս է մնացել մոտ 2,5 ամսով։