«Բայերը» միակ թիմն է, որն այս մրցաշրջանում դեռ ոչ մի խաղում չի պարտվել

Լևերկուզենի «Բայերը» գերազանցեց «Պադենբորնին» Գերմանիայի գավաթի խաղարկությունում և մնում է միակ ակումբը եվրոպական թոփ հինգ առաջնությունների մեջ, որը մրցաշրջանն անցկացնում է անպարտելի: Խաբի Ալոնսոյի թիմը բոլոր մրցաշարերում անցկացրել է ընդհանուր առմամբ 20 հանդիպում, որոնցից 18-ում հաղթել է և 2 անգամ ավարտել ոչ-ոքի:

Նշենք, որ Մյունխենի «Բավարիան» նույնպես չի պարտվում առաջնությունում, սակայն նրանք ջախջախիչ պարտություն կրեցին օգոստոսին Գերմանիայի Սուպերգավաթի եզրափակչում «Ռեդ Բուլ Լայպցիգից»։

Բունդեսլիգայի հաջորդ տուրում «Բայերը» արտագնա խաղում կխաղա «Շտուտգարտի» հետ։