«Ասթոն Վիլան» գին է սահմանել Դուգլաս Լուիսի համար

«Ասթոն Վիլան» գին է սահմանել թիմի կիսապաշտպան Դուգլաս Լուիսի համար, հայտնում է Football Transfers-ը։

Ըստ աղբյուրի՝ գումարը կազմում է 130 մլն եվրո։ Ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են «Արսենալը» և «Մանչեսթեր Սիթին»:

25-ամյա Լուիսը «Ասթոն Վիլային» է միացել «Սիթիից» 2019 թվականի հուլիսին: Բրազիլացու պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը։ Transfermarkt պորտալը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 55 միլիոն եվրո։

Այս մրցաշրջանում Լուիսը բոլոր մրցաշարերում անցկացրել է 23 հանդիպում՝ դառնալով 6 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։