«Ժիրոնայի» ֆուտբոլիստը «Բարսելոնայի» նպատակն է

Կատալոնական «Բարսելոնան» լրջորեն հետաքրքրված է «Ժիրոնայի» ֆուտբոլիստ Սավինյոյի ծառայություններով, ով այս մրցաշրջանում տպավորիչ է հանդես գալիս Իսպանիայի առաջնությունում: Ինչպես հաղորդում է Sport-ը, 19-ամյա բրազիլացին դարձել է «բլաուգրանայի» 2024 թվականի տրանսֆերային նպատակներից մեկը:

Աղբյուրը նշում է, որ «Բարսելոնայի» մարզական տնօրեն Դեկուն արդեն կապի մեջ է եղել ֆուտբոլիստի շրջապատի հետ՝ քննարկելու հնարավոր գործարքը, որը կարող է կայանալ հաջորդ ամառ։

Այս մրցաշրջանում Սավինյոն Իսպանիայի առաջնությունում անցկացրել է 14 հանդիպում, որտեղ դարձել է 4 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։ Բրազիլացու թիմն այժմ Լա Լիգայում երկրորդ տեղում է։