Անտոնի. «Երբ հանդիպեցի նրան, երազանքս իրականացավ»

«Մանչեսթեր Յունայթեդի» վինգեր Անտոնին հիշել է իր հանդիպումը աստղ Կրիշտիանու Ռոնալդուի հետ.

«Ես մեծացել եմ՝ հիանալով Կրիշտիանու Ռոնալդուով: Այս տղան ֆենոմենալ է։ Երբ ես հանդիպեցի նրան, իմ երազանքն իրականացավ»,- ասել է Անտոնին The United Stand-ին:

Արժե ասել, որ Անտոնին ու Կրիշտիանու Ռոնալդուն կարճ ժամանակով թիմակիցներ էին։ Բրազիլացին «Մանչեսթեր Յունայթեդ» է տեղափոխվել 2022 թվականի օգոստոսի վերջին, մինչդեռ պորտուգալացին լքել է ակումբը նույն տարվա նոյեմբերին։

«Մանչեսթեր Յունայթեդն» այժմ Անգլիայի առաջնության մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է յոթերորդ տեղը: