Էդգար Սևիկյանը ցանկանում է տեղափոխվել Եվրոպա

«Պարի ՆՆ»-ի հարձակվողական ոճի կիսապաշտպան Էդգար Սեւիկյանը չի մտածում Ռուսաստանի Պրեմիեր Լիգայի մեկ այլ, ավելի բարձրակարգ ակումբ հնարավոր տեղափոխության մասին։

Աղբյուրի համաձայն՝ 22-ամյա Սեւիկյանի համար առաջնային տարբերակը եվրոպական ակումբ տեղափոխվելն է կամ ամռանը, կամ այս ձմռանը։ Ակումբը դեռևս որևէ առաջարկ չի ստացել Սևիկյանի համար, թեև ֆուտբոլիստի գործակալները կապի մեջ են եվրոպական ակումբի հետ:

Էդգար Սեւիկյանը «Պարի ՆՆ»-ը ներկայացնում է 2022 թվականի ամառվանից։ Այդ ժամանակից ի վեր ֆուտբոլիստը անցկացրել է 39 հանդիպում, որոնցում դարձել է 8 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։