Անգլիական գերակումբը ցանկանում է գնել Տոնի Կրոսին

Սա առաջին դեպքը չէ, երբ «Մանչեսթեր Սիթին» ուզում է գնել Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Տոնի Կրոսին: TodoFichajes-ի փոխանցմամբ՝ անգլիական Պրեմիեր Լիգայի թոփ ակումբը ցանկանում է պայմանագիր կնքել աստղային գերմանացի ֆուտբոլիստի հետ։ «Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան «Բավարիայում» արդեն խաչվել է Կրոսի հետ, և այժմ նրանք կարող են վերամիավորվել Մառախլապատ Ալբիոնում:

Աղբյուրը նշում է, որ «Մանչեսթեր Սիթին» պատրաստ է Կրոսին առաջարկել 15 մլն եվրո աշխատավարձ մեկ մրցաշրջանում։ 2024 թվականի սկզբին գերմանացին կնշի իր 34-ամյակը։ Այս մրցաշրջանում Թոնին սկսեց ավելի քիչ խաղաժամանակ ստանալ։

Տոնի Կրոսի գործող պայմանագիրը Մադրիդի «Ռեալի» հետ նախատեսված է մինչև 2023/2024 մրցաշրջանի ավարտը։ Նախկինում գերմանացին բազմիցս ասել է, որ կարիերան կավարտի մադրիդյան ակումբում։