«Արսենալը» 1984 թվականից ի վեր առաջին անգամ արտագնա խաղում հաղթեց «Լյութոնին»

Անգլիայում մեկնարկեցին Պրեմիեր Լիգայի տասնհինգերորդ տուրի հանդիպումները, Լոնդոնի «Արսենալը» այցելեց «Լյութոն Թաուն», որտեղ կարողացավ դրամատիկ հաղթանակ տանել 4։3 հաշվով։

Ինչպես պարզվեց, այս հաղթանակը ընդհատեց «Արսենալի» տասը խաղից բաղկացած արտագնա խաղերի շարքը «Լյութոնի» հետ բոլոր մրցաշարերում: «Արսենալը» վերջին անգամ հաղթել է «Կենիլվորթ Ռոուդում» 1984 թվականին:

Անգլիայի առաջնության հերթական տուրում Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակում առաջատար «Արսենալը» կխաղա «Աստոն Վիլայի» հետ։ Դա տեղի կունենա շաբաթ օրը՝ դեկտեմբերի 9-ին: