Մարկ-Անդրե տեր Շտեգենը համաձայնություն է տվել մեջքի վիրահատության ենթարկվելու

«Բարսելոնայի» դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենը համաձայնություն է տվել մեջքի վիրահատության ենթարկվելու։

Ինչպես հայտնում է Sport-ը՝ բոլոր կողմերն արդեն վերջնական որոշում են կայացրել։

Դարպասապահը նախկինում բաց էր թողել իր թիմի վերջին երեք հանդիպումները բոլոր մրցաշարերում։

«Բարսելոնայի» դարպասն այս հանդիպումներում պաշտպանել է պահեստային դարպասապահ Ինյակի Պենյան։