«Նապոլին» կարող է գնել «Միլանի» տրանսֆերային նպատակին

«Բետիսի» ձախ պաշտպան Խուան Միրանդայով հետաքրքրված են Ա Սերիայի ակումբներ:

23-ամյա ֆուտբոլիստը մրցաշրջանի ավարտից հետո կդառնա ազատ գործակալ. նա մտադիր չէ երկարաձգել պայմանագիրը, որն ավարտվում է հունիսին։

Վերջին ամիսների ընթացքում «Միլանը» բանակցություններ է վարել իսպանացու հետ։ Նոյեմբերին կողմերը մոտ էին համաձայնության, սակայն իրավիճակը մինչ օրս մնում է անորոշ։

Ինչպես հայտնում է Calciomercato-ն, «Նապոլին» պատրաստ է «Միլանից» խլել Միրանդային: