Բուկայո Սական ռեկորդային թվով հանդիպումներ անցկացրեց «Արսենալի» կազմում

«Արսենալի» վինգեր Բուկայո Սական թիմի կազմում հասել է 200 խաղի սահմանագծին։

Պրեմիեր Լիգայի «Լյութոն Թաունի» դեմ խաղը անգլիացու համար 200-րդն էր: 22-ամյա ֆուտբոլիստը մեկնարկային կազմում էր, իսկ արդեն 20-րդ րոպեին գոլային փոխանցում կատարեց Գաբրիել Մարտինելիին։

Ըստ Opta-ի՝ Սական «Արսենալի» չորրորդ ամենաերիտասարդ ֆուտբոլիստն է, ով թիմի կազմում անցկացրել է 200 հանդիպում: «Զինագործների» ներկայիս աստղից ավելի շուտ են հասել այս նվաճմանը Սեսկ Ֆաբրեգասը (21 տարեկան 118 օրական), Դեյվիդ Օ’Լիրին (21 տարեկան 195 օրական) և Քլիֆ Բաստինը (22 տարեկան 16 օրական):