Եվրո-2024-ը կարող է վերջին մեծ մրցաշարը լինել Օլիվյե Ժիրուի համար

«Միլանի» 37-ամյա կենտրոնական հարձակվող Օլիվյե Ժիրուն խոսել է Ֆրանսիայի հավաքականում իր կարիերայի մասին։

«Ես հիմա երկարաժամկետ ծրագրեր չեմ կազմում։ Ինձ համար ամենակարեւորը լավ մարզավիճակում լինելն է։ Առաջիկա Եվրոպայի առաջնությունն իմ նպատակն է։

Ցանկանում եմ ևս մեկ գավաթ նվաճել ազգային հավաքականի հետ։ Չեմ բացառում, որ սա կլինի իմ վերջին մրցաշարը, բայց դեռ հստակ չեմ կարող ասել»,- հարձակվողի խոսքերն է փոխանցում Telefoot-ը։

Այս մրցաշրջանում փորձառու ռմբարկուն բոլոր մրցաշարերում «ռոսոներիների» կազմում մասնակցել է 16 հանդիպման։