«Բետիսի» ձախ պաշտպան Խուան Միրանդայով հետաքրքրված են Ա Սերիայի ակումբներ:
23-ամյա ֆուտբոլիստը մրցաշրջանի ավարտից հետո կդառնա ազատ գործակալ. նա մտադիր չէ երկարաձգել պայմանագիրը, որն ավարտվում է հունիսին։
Վերջին ամիսների ընթացքում «Միլանը» բանակցություններ է վարել իսպանացու հետ։ Նոյեմբերին կողմերը մոտ էին համաձայնության, սակայն իրավիճակը մինչ օրս մնում է անորոշ։
Ինչպես հայտնում է Calciomercato-ն, «Նապոլին» պատրաստ է «Միլանից» խլել Միրանդային: