Անխել Կորեան կարող է հեռանալ «Ատլետիկոյից» և տեղափոխվել Իտալիայի առաջնություն

Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Անխել Կորեան կարող է հեռանալ թիմից և տեղափոխվել Իտալիայի առաջնություն։

Ինչպես հայտնում է TodoFichajes-ը՝ 28-ամյա արգենտինացու նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում «Ռոման»։ Ա Սերիայի ակումբն ուսումնասիրում է տրանսֆերային շուկան, եթե Թեմի Աբրահամը հեռանա թիմից։

Նշվում է, որ «Ռոման» Աբրահամին վաճառելիս պատրաստ կլինի մոտ 35 միլիոն եվրո վճարել Կորեայի համար։

Անխել Կորեան Մադրիդի «Ատլետիկոյում» հանդես է գալիս 2015 թվականի սկզբից։ Այս մրցաշրջանում արգենտինացին անցկացրել է 16 հանդիպում, որոնցում դարձել է 3 գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։

«Ատլետիկոն» այժմ Լա լիգայի մրցաշարային աղյուսակի չորրորդ տեղում է։