«Բավարիան» թիրախավորել է Լա Լիգայի ևս մեկ ֆուտբոլիստի

Մյունխենի «Բավարիան» շարունակում է ուսումնասիրել իսպանական Լա Լիգայի տրանսֆերային շուկան։

«Գրանադայից» ձախ եզրային հարձակվող Բրայան Սարագոսայի տեղափոխությունից հետո Թոմաս Տուխելի թիմն իր ջանքերը կկենտրոնացնի «Ռեալ Սոսյեդադի» կիսապաշտպան Մարտին Սուբիմենդիի գործարքի վրա:

Լրագրող Ֆրանկ Լինկեշի կարծիքով՝ Սուբիմենդիի ամառային տրանսֆերը կախված է նրանից, որ հունվարին «Բավարիան» կամրապնդի կիսապաշտպանի դիրքերը։ Մնում է սպասել՝ ակումբը կարճաժամկետ տարբերակ կփնտրի, թե մշտական ​​հիմունքներով խաղացող կգնի:

Հիշեցնենք, որ Սուբիմենդիի պայմանագրով նախատեսված է 60 միլիոն եվրո փոխհատուցում։