Ռաֆայել Վարանը կարող է տեղափոխվել Լիգա 1-ի ակումբ

Ռաֆայել Վարանը դուրս է մնացել «Մանչեսթեր Յունայթեդի» հիմնական կազմից, ուստի դեմ չէր լինի փոխել ակումբային գրանցումը։ Ինչպես հայտնում է TodoFichajes-ը, 30-ամյա պաշտպանի հաջորդ ակումբը կարող է լինել «Մարսելը»:

Նշվում է, որ «Մարսելը» պատրաստ կլինի Վարանի համար վճարել 40 մլն եվրո։ Միևնույն ժամանակ, պրովանսցիները նախ կփորձեն պարզել՝ կարո՞ղ են իջեցնել այս գինը։

Նախկինում Ռաֆայել Վարանը հանդես է եկել ֆրանսիական «Լանսում»: Հենց այս ակումբում էլ պաշտպանը սկսեց իր ֆուտբոլային կարիերան։