«Միլանը» համաձայնեցրել է պայմանագրի պայմանները «Բետիսի» ֆուտբոլիստի հետ

Իտալական «Միլանը» համաձայնեցրել է անձնական պայմանագրի պայմանները «Բետիսի» ձախ պաշտպան Խուան Միրանդայի հետ։ Լրագրող Մատեո Մորետտոյի խոսքով՝ իսպանացին պետք է ակումբի հետ պայմանագիր ստորագրի մինչեւ 2028 թվականը։

Նշվում է, որ «Միլանը» «Բետիսին» կառաջարկի ընդամենը երկու միլիոն եվրո՝ որպես փոխհատուցում 23-ամյա ֆուտբոլիստի համար։ «Ռոսոներիները» դա հիմնավորում են նրանով, որ Միրանդայի գործող պայմանագրի ավարտին մնացել է ընդամենը 6 ամիս:

Հիշեցնենք, որ Միրանդայի տրանսֆերային գումարի կեսը պետք է բաժին հասնի կատալոնական «Բարսելոնային», որը պայմանագրում հատուկ կետ էր ներառել ֆուտբոլիստին «Բետիսին» վաճառելիս։