Կառլո Անչելոտտիի ապագան մնում է մշուշոտ։ Իտալացու գործող պայմանագիրը «Ռեալի» հետ նախատեսված է մինչև այս մրցաշրջանի ավարտը: Մադրիդյան ակումբը վճռական է տրամադրված Անչելոտտիին թիմի ղեկին պահել առնվազն եւս մեկ մրցաշրջան, սակայն կա խնդիր։
Ինչպես հայտնում է TodoFichajes-ը, Բրազիլիայի հավաքականի հետ աշխատելու իտալացու նախնական համաձայնությունը նախատեսում է մեծ տուգանք՝ պարտավորությունները չկատարելու դեպքում։
Այսպիսով, Մադրիդի «Ռեալի» հետ պայմանագիրը երկարաձգելիս Անչելոտտին ստիպված կլինի փոխհատուցում վճարել Բրազիլիայի ֆուտբոլի կոնֆեդերացիային։
Ներկայումս «Ռեալը» «Ժիրոնայի» հետ գլխավորում է Լա Լիգայի մրցաշարային աղյուսակը: