Անտոնի Մարսիալով հետաքրքրված է Լա Լիգայի ակումբը

Հարձակվող Անտոնի Մարսիալը ապագայում կարող է փոխել ակումբային գրանցումը։

Ֆրանսիացու գործող պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ նախատեսված է մինչև 2023/24 մրցաշրջանի ավարտը, սակայն այն պարունակում է հնարավոր երկարաձգման տարբերակ։

Վերջին շրջանում խոսակցություններն ակտիվորեն կապում են Մարսիալին տարբեր ակումբների հետ: Ինչպես հայտնում է TodoFichajes-ը, ֆրանսիացի հարձակվողի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում «Վալենսիան», որն արդեն մտածում է հաջորդ մրցաշրջանի համար հարձակման գծի ուժեղացման մասին։

Երեքշաբթի օրը Մարսիալը դառնում է 28 տարեկան։ Transfermarkt հեղինակավոր պորտալի մասնագետները նրան գնահատում են 15 միլիոն եվրո: