Ջուդ Բելինգհեմ․ ««Ռեալը» լավագույն ակումբն է»

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը խոսել է մադրիդյան ակումբի մասին։

««Ռեալը» լավագույն ակումբն է։ Ուրախ եմ, որ խաղում եմ այստեղ: Նման ակումբ տեղափոխվելու հնարավորությունն ամեն օր չի լինում»,- ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում Ֆաբրիցիո Ռոմանոն։

Ջուդ Բելինգհեմը Մադրիդի «Ռեալ» է տեղափոխվել այս ամառ Դորտմունդի «Բորուսիայից»: Կառլո Անչելոտտիի թիմի կազմում անցկացրած 17 հանդիպումներում ֆուտբոլիստը դարձել է 15 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։