Նիկոլո Բարելայի ծառայություններով հետաքրքրված է անգլիական գրանդը

Եվրոպական գրանդներն ակտիվորեն ծրագրեր են կազմում տրանսֆերային շուկայում։

TodoFichajes-ի փոխանցմամբ՝ «Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան ցանկանում է պայմանագիր կնքել «Ինտերի» աստղային կիսապաշտպան Նիկոլո Բարելայի հետ։ Միաժամանակ նշվում է, որ «Արսենալի» համար դժվար կլինի ավարտին հասցնել այս գործարքը։

Բարելայի պայմանագիրը «Ինտերի» հետ նախատեսված է մինչև 2026 թվականի կեսերը, և ակումբը բանակցություններ է վարում երկարաձգման շուրջ: Նիկոլո Բարելայի հավանական տրանսֆերի արժեքը կարող է գերազանցել 80 միլիոն եվրոն։