Էդի Նկետիան կարող է փոխել ակումբային գրանցումը

«Արսենալի» հարձակվող Էդի Նկետիան կարող է հեռանալ ակումբից, հայտնում է Football Transfers-ը։

Աղբյուրի համաձայն՝ լոնդոնցիները պատրաստ են ձմռանը դիտարկել Անգլիայի հավաքականի 24-ամյա խաղացողի համար առաջարկները։

Այս մրցաշրջանում Նկետիան անցկացրել է 20 հանդիպում՝ դառնալով 5 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։