«Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստների կեսը դժգոհ են Էրիկ տեն Հագից

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը կորցրել է թիմի աջակցության կեսը, հայտնում է Sky Sports-ը։

«Նյուքասլի» հետ խաղում մրցաշրջանի 10-րդ պարտությունից հետո (0-1) ֆուտբոլիստները դժգոհություն են հայտնել թիմի խաղաոճից և մարզումային գործընթացից, ինչպես նաև Ջեյդոն Սանչոյի հետ մարզչի երկարատև կոնֆլիկտից։ Որոշ ֆուտբոլիստներ չեն հասկանում, թե ինչու են այդքան ինտենսիվ մարզվում և շատ վազում։

Նշվում է, որ «Մանչեսթեր Յունայթեդի» ամենափորձառու ներկայացուցիչները իրավիճակի մասին իրենց կարծիքն են հայտնել Տեն Հագին և նշել, որ նա կարող է ավելի լավ ղեկավարել թիմը և լինել ավելի ճկուն։ Այնուամենայնիվ, որոշ խաղացողներ մարզչին համարում են չափազանց համառ և ռոբոտ։