Լամին Յամալ․ «Երևի մի օր ես դառնամ Լիոնել Մեսսիի նման»

«Բարսելոնայի» 16-ամյա վինգեր Լամին Յամալը, ով 2023 թվականի «Golden Boy» մրցանակաբաշխության ժամանակ ստացել է The Youngest մրցանակը, խոստովանել է, որ ցանկանում է գնալ իր կուռքի՝ «Բլաուգրանայի» նախկին հարձակվող Լիոնել Մեսսիի հետքերով։

«Մեսսին իմ կուռքն է։ Նա ոգեշնչեց ինձ: Ես երբեք այլ կուռքեր չեմ ունեցել: Մի անգամ ես լուսանկարվեցի Մեսսիի հետ, բայց այն ժամանակ ոչ ոք էի։ Երևի մի օր ես դառնամ նրա նման»,- ասել է Յամալը Tuttosport-ին տված հարցազրույցում։

Յամալը 16 տարեկան 87 օրականում դարձավ Իսպանիայի առաջնության պատմության ամենաերիտասարդ գոլահարը՝ 9-րդ տուրում գրավելով «Գրանադայի» դարպասը (2-2)։