«Բարսելոնան» կարող է վաճառել Ռոբերտ Լևանդովսկուն մրցաշրջանի ավարտից հետո

«Բարսելոնայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին կարող է փոխել ակումբային գրանցումը, հայտնում է El Chiringuito-ը։

Աղբյուրի տեղեկություններով՝ կատալոնացիները կարող են մտածել լեհ ֆուտբոլիստին վաճառելու մասին 2024 թվականի ամռանը։

Նախորդ տրանսֆերային պատուհանի ընթացքում Սաուդյան Արաբիայի ակումբները հետաքրքրություն են ցուցաբերել Լևանդովսկու նկատմամբ և շարունակում են վերահսկել 35-ամյա խաղացողին։

Լևանդովսկու պայմանագիրը նախատեսված է մինչև 2026 թվականի հունիսի 30-ը։

Այս մրցաշրջանում Լևանդովսկին «Բարսելոնայի» կազմում անցկացրել է 17 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 8 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։