Կելվին Ֆիլիպսը կարող է փոխել ակումբային գրանցումը

«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Կելվին Ֆիլիպսը կարող է կարիերան շարունակել Իտալիայում, հայտնում է Metro-ն։

Աղբյուրի համաձայն՝ 28-ամյա անգլիացուն ձեռք բերելու համար հավակնում է «Յուվենտուսը», ով կարող է ձեռք բերել խաղացողին ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ։

Այս մրցաշրջանում Ֆիլիպսը անցկացրել է 8 հանդիպում և արդյունավետ գործողություններով աչքի չի ընկել։