Եվրո-2024-ին նոր տեխնոլոգիայով հատուկ գնդակ կօգտագործվի

2024 թվականի Եվրոպայի առաջնությունում կօգտագործվեն հատուկ գնդակ, հայտնում է The Times-ը։

Աղբյուրի համաձայն՝ գնդակի մեջ տեղադրվելու է միկրոչիպ՝ պարզելու, թե արդյոք այն ֆուտբոլիստի ձեռքին է դեպչել թե՛ ոչ։ Չիպը կաշխատի վերջույթների հետագծման տեխնոլոգիայով, որը թույլ է տալիս իրական ժամանակում ստեղծել ֆուտբոլիստի մարմնի եռաչափ պատկեր և հստակ որոշել, թե որտեղ է հարվածել գնդակը։

Նշվում է, որ մրցավարները արդեն տեսել են գործում առկա նոր տեխնոլոգիան և տպավորված են եղել ճշգրտության աստիճանով։

Միկրոչիպը նաև կգրանցի գնդակի խփման ճշգրիտ ժամանակը, ինչը կօգնի մրցավարներին որոշել, թե արդյոք խաղից դուրս վիճակ է եղել։

Ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունը կանցկացվի 2024 թվականի հունիսի 14-ից հուլիսի 14-ը Գերմանիայում։