Մաուրիսիո Պոչետինոն հայտնել է, որ թիմի հարձակվողը չի մասնակցի «Մանչեսթեր Յունայթեդի» հետ կայանալիք հանդիպմանը

«Չելսիի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն հայտնել է, որ թիմի հարձակվող Քրիստոֆեր Նկունկուն չի մասնակցի Պրեմիեր Լիգայի «Մանչեսթեր Յունայթեդի» հետ կայանալիք հանդիպմանը։

«Ոչ, Նկունկուն չի մասնակցի «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ հանդիպմանը։ Հուսով եմ, որ նա շուտով կվերադառնա խաղադաշտ, բայց հաստատ չի մասնակցի վաղվա խաղին»,- ասել է Պոչետինոն մամուլի ասուլիսի ժամանակ։

Հիշեցնենք, որ Նկունկուն ոչ մի պաշտոնական հանդիպում չի անցկացրել «Չելսիի» կազմում։