«Ռեալը» գիտի, որ Էրլինգ Հոլանդի երազանքը մադրիդյան թիմում խաղալն է

Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունը դիտարկում է «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդի տրանսֆերը 2024 թվականին։

Ինչպես հաղորդում է Relevo-ն, չնայած այն հանգամանքին, որ «արքայական» ակումբի առաջնահերթությունը ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապպեն է, Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունը գիտի, որ Հոլանդը երազում է խաղալ «Ռեալում»:

2024 թվականի ամռանը Հոլանդի պայմանագրում կներառվի արտասահմանյան ակումբների հատուկ հրաժարագին, որը կազմում է ավելի քան 100 միլիոն եվրո։ Այնուամենայնիվ, Կիլիան Մբապպեի՝ որպես ազատ գործակալի ազատ տրանսֆերի տարբերակը առայժմ ավելի գրավիչ է նախագահ Ֆլորենտինո Պերեսի և ղեկավարության մյուս անդամների համար: