Լամին Յամալն ասել է, թե ով է իր ֆուտբոլային կուռքը

Կատալոնական «Բարսելոնայի» վինգեր Լամին Յամալն նշել է, թե ով է իր կուռքը։ 16-ամյա տաղանդն իր ողջ կյանքն անցկացրել է՝ հիանալով «Բլաուգրանայի» պատմության լավագույն ռմբարկուով՝ Լիոնել Մեսսիով։

«Իմ միակ կուռքը եղել և մնում է Մեսսին.փ։ Ես այլևս այլ կուռքեր չունեմ: Մի անգամ ինձ հաջողվեց լուսանկարվել նրա հետ, բայց մենք երբեք ավելի լավ չճանաչեցինք միմյանց։ Միգուցե մի օր դա տեղի ունենա»,- Յամալի խոսքերն է մեջբերում Tuttosport-ը։

Յամալն այս մրցաշրջանում Իսպանիայի առաջնությունում դարձել է 1 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։ Լամինը լավ հանդես եկավ մինչմրցաշրջանային մարզումներում՝ վաստակելով գլխավոր մարզիչ Չավի Էրնանդեսի վստահությունը: