Մարկուս Ռեշֆորդը չի զղջում պայմանագիրը երկարաձգելու իր որոշման համար

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մարկուս Ռեշֆորդը չի զղջում պայմանագիրը երկարաձգելու իր որոշման համար։

Ինչպես հաղորդում է Transfer News Live-ը՝ վկայակոչելով լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոյին, Ռեշֆորդը հավատում է ակումբին, նախագծին և թիմի գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագին։ Ինչպես գիտեք, ամռանը Ռեշֆորդը նոր պայմանագիր է կնքել «Մանչեսթեր Յունայթեդի» հետ։ Պայմանագիրը գործում է մինչև 2028 թվականի կեսերը։

2023/24 մրցաշրջանում Մարկուս Ռեշֆորդը անցկացրել է 18 հանդիպում, որոնցում դարձել է 2 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։