Ջեյմի Կարագեր․ «Մեծ դարպասապահները պարտությունները վերածում են ոչ-ոքիի, իսկ ոչ-ոքիները՝ դժվարին հաղթանակների»

«Լիվերպուլի» նախկին պաշտպան, իսկ այժմ Sly Sports-ի փորձագետ Ջեյմի Կարագերը խոսել է «Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Անդրե Օնանի խաղի մասին։

«Օնանան դեռ կարող է ունենալ Էրիկ տեն Հագի աջակցությունը, բայց ժամանակն ու համբերությունը նրա կողմից չեն։ «Մանչեսթեր Յունայթեդի» համար անընդունելի է, երբ դարպասապահն անընդհատ այդքան սխալներ է թույլ տալիս ամենաստանդարտ իրավիճակներում։ Որքան երկար շարունակվի դա, այնքան նա ավելի խոցելի կդառնա։

Դարպասապահները շատ կարևոր են։ Մեծ դարպասապահները պարտությունները վերածում են ոչ-ոքիի, իսկ ոչ-ոքիները՝ դժվարին հաղթանակների, հատկապես մեծ ակումբներում»,- հայտնել է Կարագերը Sky Sports-ի եթերում։