Ստեֆանո Պիոլի․ «Մարզիչը միշտ միայնակ է իրեն զգում»

«Միլանի» գլխավոր մարզիչ Ստեֆանո Պիոլին պատասխանել է այն հարցին, թե արդյոք իրեն միայնակ է զգում Պաոլո Մալդինիի և Ֆեդերիկո Մասսարայի հեռանալուց հետո։

Պիոլիի խոսքով՝ մարզիչը միշտ իրեն ինչ-որ չափով միայնակ է զգում իրեն։

«Ես շնորհակալ եմ նրանցից, Մալդինին շատ կարևոր էր երիտասարդների համար։ Բայց մարզիչը գրեթե միշտ միայնակ մարդ է։ Հատկապես, երբ նրան չեն աջակցում»,- Պիոլիի խոսքերն է մեջբերում pianetamilan.it-ը։

«Միլանը» ներկայումս զբաղեցնում է Իտալիայի Ա Սերիայի մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնականը։