Կառլո Անչելոտտի․ «Ինձ այստեղ սիրում են»

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին հայտնել է, որ լավ հարաբերություններ ունի ակումբի հետ։

«Ես շատ լավ հարաբերություններ ունեմ «Ռեալի» հետ։ Ինձ այստեղ սիրում են, և դա ինձ մոտիվացիա է տալիս շարունակելու աշխատել»,- Անչելոտտիի խոսքերը մեջբերում է AS-ը։

Մասնագետի գործող պայմանագիրը «Ռեալի» հետ նախատեսված է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը։