Հայտնի է, թե որքան գումար է ցանկանում «Բարսելոնան» վճարել Ժոաու Ֆելիշի համար

«Բարսելոնան» ցանկանում է գնել «Ատլետիկոյից» հարձակվող Ժոաու Ֆելիշին, սակայն կատալոնացիները չեն ցանկանում շատ գումար վճարել։

Ինչպես հայտնում է TodoFichajes-ը՝ կատալոնական ակումբը 40 միլիոն եվրո է պատրաստվում վճարել 24-ամյա հարձակվողի տրանսֆերի համար։

Նշվում է, որ «Ատլետիկոն» կցանկանար ավելի շատ վաստակել Ֆելիշի վաճառքից՝ 60-ից 70 միլիոն եվրո։

Ֆելիշը «Բարսելոնայի» կազմում 16 հանդիպում է անցկացրել տարբեր մրցաշարերում։ Դրանցում պորտուգալացին չորս գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ է դարձել։