Էվերթոնը բողոքարկել է Պրեմիեր Լիգայի 10 միավորից զրկվելու որոշումը

«Էվերթոնը» բողոքարկել է Պրեմիեր Լիգա՝ ֆինանսական ֆեյր-փլեյի կանոնները խախտելու համար 10 միավոր հանելու որոշման դեմ։

Նախկինում հաղորդվում էր, որ «Լիդսը», «Լեսթերը» և «Բարնլին» պատրաստվում են դատի տալ «Էվերթոնին» 300 միլիոն եվրոյի դիմաց՝ կապված այս թիմերի Պրեմիեր Լիգայից դուրս գալու ֆինանսական վնասների հետ։

Նրանց դիրքորոշման համաձայն՝ անկումը կարող էր տեղի չունենալ, եթե նախորդ մրցաշրջաններից մեկում «Էվերթոնի» միավորները հանվեին։