Ռոմելու Լուկակուն կարող է տեղափոխվել «Նյուքասլ»

«Չելսիի» հարձակվող Ռոմելու Լուկակուն, ով վարձավճարով հանդես է գալիս «Ռոմայում», կարող է տեղափոխվել «Նյուքասլ», հայտնում է Voetbalkrant-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ «Նյուքասլը» դիտարկում է 30-ամյա բելգիացու հնարավոր տրանսֆերը, քանի որ ցանկանում է մրցակցություն ստեղծել Ալեքսանդր Իսակի և Կալում Ուիլսոնի համար։

Ընթացիկ մրցաշրջանում Լուկակուն «Ռոմայի» կազմում անցկացրել է 16 հանդիպում, որոնցում դարձել է 10 գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։