Գուտի․ «Նա ժամանակակից ֆուտբոլի ամենահաջողակ կիսապաշտպանն է»

Մադրիդի «Ռեալի» նախկին խաղացող Գուտին կիսվել է մադրիդցիների կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմի խաղի մասին իր կարծիքով։

«Նա ժամանակակից ֆուտբոլի ամենահաջողակ կիսապաշտպանն է: Նա ունի բոլոր որակները ժամանակակից ֆուտբոլում խաղալու համար: Հզոր է, լավ ֆիզիկական պատրաստվածություն ունի, լավ է շփվում խաղընկերների հետ, կապվում է երկրորդ տեմպով և, բացի այդ, այժմ շատ գոլեր է խփում»,- Գուտիի խոսքերն է մեջբերում AS-ը:

Այս մրցաշրջանում Բելինգհեմը «Ռեալի» կազմում անցկացրել է 16 հանդիպում, խփել 15 գոլ և կատարել 4 գոլային փոխանցում։