ՈւԵՖԱ-ն ներկայացրել է Չեմպիոնների Լիգայի շաբաթվա լավագույն գոլի կոչման հավակնորդներին

ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը ներկայացրել է Չեմպիոնների Լիգայի շաբաթվա լավագույն գոլի կոչման չորս հավակնորդների ցուցակը։

Ցուցակում ներառված են Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյի գոլը «Նապոլիի» դեմ (4-2), «Արսենալի» կիսապաշտպան Մարտին Էդեգորի գոլը «Լանսի» դեմ (6-0), «Գալաթասարայի» հարձակվող Քերեմ Աքթուրքօղլուի գոլը «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ (3-3) և մանկունիանցիների կիսապաշտպան Բրունո Ֆերնանդեշի գոլը։