Մյուլեր․ «Ես կանոնների երկրպագու չեմ, բայց տարօրինակ է, որ մրցավարը «Կոպենհագենի» հետ խաղում 11 մետրանոց չի նշանակել»

«Բավարիայի» կիսապաշտպան Թոմաս Մյուլերը մեկնաբանել է Չեմպիոնների Լիգայի «Կոպենհագենի» հետ խաղում (0-0) չնշանակված 11 մետրանոցներով վիճելի դրվագները։

«Երկու ձեռքերը պարզած հրում այնքան ակնհայտ էր, որ կարելի էր տալ։ Անձամբ ես չէի նշանակի 11 մետրանոց, երբ գնդակը դիպավ ձեռքին, բայց կարծում եմ, որ կանոնների համաձայն դա 11 մետրանոց էր, հատկապես եթե դիտեք երեկ ՊՍԺ – Նյուքասլ հանդիպումը։

Ես կանոնների սիրահար չեմ, բայց եթե դրանք կան, ապա տարօրինակ է, որ երեկ 11 մետրանոցը ոչ թե սուլվեց, այլ նշանակվեց, իսկ այսօր սուլեցին, բայց չնշանակվեց։ Մրցավարը պետք է որոշում կայացնի մի քանի չափանիշների հիման վրա։ Այս պահին ոչ ոք գոհ չէ»,- Մյուլերի խոսքերն է մեջբերում Bayern & Germany-ն։