Նիկոլաս Պասը դարձավ Մադրիդի «Ռեալի» երրորդ ամենաերիտասարդ ռմբարկուն Չեմպիոնների Լիգայում

Չեմպիոնների Լիգայի խաղում Մադրիդի «Ռեալը» սեփական հարկի տակ հաղթեց «Նապոլիին» 4-2 հաշվով։

Երրորդ գոլը սերուցքայինների համար այս խաղում խփեց երիտասարդ ֆուտբոլիստ Նիկոլաս Պասը։

ՈւԵՖԱ-ի տվյալներով՝ 19 տարեկան 82 օրականում Պասը դարձավ Մադրիդի «Ռեալի» պատմության երրորդ ամենաերիտասարդ ռմբարկուն ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների Լիգայում՝ Ռոդրիգոյից հետո (18 տարեկան 301 օրական) և Ռաուլին (18 տարեկան 113 օրական)։