Սիմոնե Ինձագի․ «Մենք մոտ էինք հաղթանակին»

«Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին մեկնաբանել է Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի 5-րդ տուրի խաղում «Բենֆիկայի» հետ ոչ-ոքին (3-3)։

«Ես շատ գոհ եմ, թե ինչպես թիմը խաղաց երկրորդ խաղակեսում: Մենք մոտ էինք հաղթանակին։ Առաջին խաղակեսը վատ էինք տրամադրված, թեև գիտեինք մրցակցի հնարավորությունները։ Ես ստիպված էի ճշգրտումներ կատարել։ Ընդմիջմանը մենք ինչ-որ բան փոխեցինք, իսկ երկրորդ խաղակեսում բոլորովին այլ տրամադրվածությամբ խաղացինք»,- Ինձագիի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։

«Ինտերը» փլեյ-օֆֆ դուրս եկավ 4-րդ տուրի սկզբում: Այս խաղից հետո միլանյան ակումբն ունի 11 միավոր և D խմբում երկրորդ տեղն է զբաղեցնում: «Բենֆիկան» 1 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի վերջին հորիզոնականը։