Էրիկ տեն Հագն անդրադարձել է «Գալաթասարայի» հետ արտագնա հանդիպմանը

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի 5-րդ տուրի «Գալաթասարայի» հետ արտագնա հանդիպումից հետո ամփոփել է խաղը (3-3)։

«Մենք հաղթում էինք, բայց ի վերջո կորցրեցինք հաղթանակը։ Ես գոհ եմ մեր խաղից, բայց միևնույն ժամանակ պետք է քննադատեմ թիմին, քանի որ պաշտպանական խաղը բավականաչափ լավը չէր: Մենք առջևում էինք 3-1 հաշվով և չպետք է սխալվեինք։

Ո՞վ է մեղավոր, որ «Մանչեսթեր Յունայթեդը» բաց է թողնում հաղթանակները. Միշտ ես եմ մեղավորը: Ես պատասխանատու եմ սրա համար։ Մենք գիտենք, որ մենք նախագծի մի մասն ենք։ Մենք առաջընթաց ենք գրանցում, ուստի դա հուսադրող է:

Մենք շարժվում ենք ճիշտ ուղղությամբ։ Այսպիսով, ես գիտեմ, որ երկարաժամկետ հեռանկարում մենք հաջողակ կլինենք: Բայց եթե ցանկանում եք մնալ Չեմպիոնների Լիգայում, ապա պետք է հաղթեք այս հանդիպումներում»,- ասել է Տեն Հագը TNT Sports-ին տված հարցազրույցում։